Jump to content

Գերցել Բաազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերցել Բաազով
վրաց.՝ გერცელ დავითის ძე ბააზოვი
Ծնվել էհոկտեմբերի 28, 1904(1904-10-28)
ԾննդավայրՕնի, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1938(1938-09-12) (33 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  Վրացական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
 Gerzel Baazov Վիքիպահեստում

Գերցել Բաազով (վրաց.՝ გერცელ დავითის ძე ბააზოვი, հոկտեմբերի 28, 1904(1904-10-28), Օնի, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան - սեպտեմբերի 12, 1938(1938-09-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագումով վրացի արձակագիր, թատերագիր, գրող և թարգմանիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերցել Բաազովը ծնվել է 1904 թվականի[1] հոկտեմբերի 10-ին (23), Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Օն քաղաքում, հրեա հասարակական գործիչ, սիոնիստ Դավիդ Բաազովի ընտանիքում։ Քութայիսում Դ. Բաազովը հրատարակում էր «Հրեայի ձայնը» թերթը, որի էջերում առաջին անգամ (1918 թվականին) տպագրվել է նաև Գերցելը[2]։

Իր հայրենի քաղաքի գիմնազիայում սովորելու ժամանակ Ուչա Ջափարիձեի և Դ. Ջանելիձեի հետ հրատարակել է «Նրանք» գրական ամսագիրը[2]։

1928 թվականին (այլ աղբյուրների համաձայն` 1927 թվականին) ավարտել է Թիֆլիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Եղել է Թբիլիսիի քաղաքային դատարանի ժողովրդական դատավոր, «Խորհրդային իրավունք», «Խորհրդային շինարարություն» ամսագրերի աշխատակից։ Թբիլիսիի պետական համալսարանի արևմտաեվրոպական գրականության բաժնի ասպիրանտուրայի շրջանավարտ է, սովորել է Մոսկվայում։ Հորն օգնել է ստեղծել երեկոյան դպրոցներ` եբրայերենի և հրեական պատմության ուսումնասիրության համար. վերջիններիս աշակերտները մասնակցել են համերգների եբրայերեն երգերով ու ներկայացումներով։ Հիմնադրել է Ավոդի երիտասարդական կազմակերպությունը, որը գաղափարապես մոտ էր սիոնիստական Հեհալուց շարժմանը։

1920-ական թվականներին դարձել է հայտնի արձակագիր և դրամատուրգ, եղել է Խորհրդային գրողների առաջին համագումարի մասնակից (1934), 1935-1938 թվականներին գլխավորել Է Վրացական ԽՍՀ գրողների միության դրամատիկական բաժինը։ 1938 թվականի սկզբին ձերբակալվել Է, Մոսկվայից տեղափոխվել է Թբիլիսի, դատապարտվել գնդակահարության[1][3][4]։

Գերցել Բաազովը մահացել է բանտում (կամ գնդակահարվել է) 1938 թվականի սեպտեմբերի 12-ին։ 1955 թվականին հետմահու արդարացվել է։

Գրական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերցել Բաազովը վրացական հրեաների կյանքի մասին պատմող վիպակների և պատմվածքների, «Պետխաին» վեպի հեղինակ է (1934)[1]։ Տպագրվել է տասնչորս տարեկանից, առաջին բանաստեղծությունն ստորագրել է Հեր-բի (1918) կեղծանվամբ։ Վրացերեն է թարգմանել Երգ երգոցը (1923)[3]։

Համալսարանում դիմել է դրամայի ժանրին. «Կադիմա» թատերախմբի ուժերով, որը հավաքել էր Բաազովը, բեմադրվել է նրա «Գաղտնի ապաստան» ողբերգությունը (1925)։ Թատերախմբի դերասաններն էին Բաազովի կազմակերպած դպրոցների երեխաները, բեմադրիչը Դոդո Անթաձե էր։ «Համրերը խոսեցին» (1932), «Չնայած դեմքերին» (1935), «Իցկա Ռիժինաշվիլի» (1937) պիեսները բեմադրվել են Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոնում։ Առգրավվել և ոչնչացվել է պիեսը, որը ձերբակալման նախօրեին դրամատուրգը Միխոելսի հետ քննարկել է Մոսկվայի հրեական թատրոնի բեմում բեմադրելու համար (իդիշ թարգմանությունը կատարել է Ս. Գալկինը)[2][3]։

Գերցել Բաազովի անունով են կոչվել փողոցներ Թբիլիսիում և Օնում։ Գրողի ստեղծագործությունն ուսումնասիրել է գրականագետ Գեորգի Ցիցիշվիլին[3]։ Բաազովի ստեղծագործությանը գնահատական է տվել Պավել Գոլդշտեյնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
  2. 2,0 2,1 2,2 Гольдштейн, Павел. Давид Баазов и его сыновья
  3. 3,0 3,1 3,2 3,3 Баазов Герцль՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. Баазов Герцель Давидович. Сахаровский центр

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերցել Բաազով» հոդվածին։